կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 10:17
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Բանդայի "ուղեղը"

ՀՐԱՊԱՐԱԿ. Բանդայի "ուղեղը"

«Հրապարակը» գրում է, թե վերջերս ձերբակալված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հայրը` Սուրիկ Հակոբյանը («Գառնիի Սուրիկի լավաշի» տերը), երեկ հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:

 

Հակոբյանը մեր թղթակցին հայտնել է, թե ինքն է խնդրել, որ հանդիպեն: Նա ոստիկանապետին հարցրել է`ինչո՞ւ եւ ո՞վ է ուզում իր որդուն բանդայի պարագլուխ «սարքել», քանի որ «Գառնիի լավաշի» սեփականատերը պնդում է, որ իր երկու որդիներն էլ, որոնք ձերբակալվել են բանդայի գործով, անմեղ են:

 

«Ասեցի` բայց տղուս տնից մի բան գտե՞լ եք` չէ, ո՞վ ա ցուցմունք տվել իմ տղու մասին, որ ասում են պարագլուխն է եղել: Ասենք մեկը ճանաչո՞ւմ է նրան, տեսե՞լ ա, որ ինքն էնտեղ ա եղել, որ ուզում են պարագլուխ սարքել` չէ: Ըտենց խոսում էինք` էս կողմ, էն կողմ: Սարգսյանն ասեց` ոչ ոք չի ասում, բայց դե ինքն ուղեղն ա եղել, իրեն չեն տեսել: Բայց ըտենց բան ո՞նց ա լինում»,- զարմացած պատմել է Սուրիկ Հակոբյանը, նաեւ հավելել. «Ես էլ մի քիչ նեղացած էի, ասեցի. դուք ինչ ուզեք` մարդու վրա շառ կանեք, կծեծեք, կբռնեք-կտանեք»: