Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շրջանառվող լուրերը, թե նախագահի աշխատակազմի ղեկավար Միքայել Մինասյանը գնացել է ՀՀԿ նախընտրական շտաբ, որպեսզի վերահսկի Հովիկ Աբրահամյանի գործողությունները, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը «որոշ մարդկանց ուղեղի պրոդուկտ» է համարում:
«Հովիկ Աբրահամյանը հանրապետությունում ճանաչված պետական ու քաղաքական գործիչ է, պարոն Մինասյանն էլ` երիտասարդ, կազմակերպված անձնավորություն, ով արդեն ապացուցել է, որ կարող է աշխատել: Միասին, համատեղ ուժերով կազմակերպելու են շտաբի աշխատանքները, ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Հիմա էդ մարդը որեւէ մեկի փեսան պիտի լինե՞ր, թե չէ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տարակուսանք հայտնեց Մ. Մինասյանը` առաջացնելով լրագրողների ծիծաղը:
Հարցին` քննարկվե՞լ են, արդյոք, ՀՀԿ-ականների հետ Սերժ Սարգսյանի վերջին որոշումները` կապված կադրային փոփոխությունների հետ, Մ. Մինասյանը հավաստիացրեց, որ Հանրապետական կուսակցության ե'ւ գործադիր մարմնում, ե'ւ խորհրդում այդ խնդիրները քննարկվում են:
«Երկու օր անընդմեջ քաղխորհրդի նիստ է եղել, ես էլ եմ ներկա եղել այդ նիստերին, խորհուրդը տեղեկացվել է»,- անդրադառնալով Ալիկ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի դեպքերին` կցկտուր պատասխան տվեց Մինասյանը` անհաջող փորձ անելով ցրել այն կասկածները իբր Հանրապետականում որոշումներն ընդունվում են միանձնյա, եւ ոչ ոք այդ մասին նախապես չի տեղեկանում: