Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ապրիլին տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների սկիզբն ակնկալվում է 2020 թվականի վերջից ոչ շուտ՝ շինարարների համար շենքի ընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի խոսքերին հղումով:
«2020 թվականի վերջին-2021 թվականի սկզբին,- ասել է նա՝ անդրադառնալով տաճարի վերակառուցումը սկսելու ժամկետների վերաբերյալ դիտարկմանը:- Ինչո՞ւ ոչ ավելի շուտ: Քանի որ առաջին հերթին անհրաժեշտ Է ապահովել Նոտր Դամի անվտանգությունը»:
Նախարարը ճշգրտել է նաև, որ պետք է հեռացվեն շինարարական փայտամածներն այն հատվածում, որտեղ տեղակայված է հրդեհի ընթացքում տապալված աշտարակի սրաձողը, շենքը մաքրել մնացած բեկորներից ու մեծացնել կառուցվածքների հուսալիությունը: Ըստ նախարարի կանխատեսումների՝ համապատասխան աշխատանքները պետք է ավարտվեն 2020 թվականի գարնանը:
Նշվում , որ զուգահեռաբար կանցկացվի շենքի վերականգման նախագծերի ընտրությունը: Այնուամենայնիվ, գերատեսչության ղեկավարը չի պարզաբանել, թե խոսքը վերաբերո՞ւմ է նախկին տեսքով վերականգնմանը, թե՞ ավելի ժամանակակից կառույցի ստեղծմանը:
Ամփոփելով իր ելույթը՝ Ռիեստերը հայտնել է, որ «Նոտր Դամն առաջվանից ավելի գեղեցիկ է դառնալու»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ Էր արել Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը վերականգնել հինգ տարում: