| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շարունակվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը, շինարարները հույս ունեն, որ աշխատանքները կավարտեն մեկ ամսից․ հաղորդում է «Jnews.ge»-ն:
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների: Սկզբնական շրջանում, ըստ նրանց, դժվար էր գտնել արհեստավորների, սակայն այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, և շինարարները հույս ունեն մեկ ամսից ավարտել աշխատանքները:
Այս պահին շինարարները աշխատում են հին քարերով, որոնք մնացել են եկեղեցու ավերակներից:
Կայքը հիշեցման կարգով գրում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումն իրականացվում է Գոման գյուղից բարերար Ռուբեն Բանդիկյանի աջակցությամբ: Սկզբում նրանք մտադիր էին վերանորոգել գյուղի հին դպրոցին կից հին եկեղեցին, սակայն եկեղեցին վերանորոգելու առումով դժվարություններ առաջացան: Այնուհետև նրանք որոշեցին գնել հին դպրոցի տարածքը և կառուցել նոր եկեղեցի, սակայն պետությունը չվաճառեց այս տարածքը:
Ուստի, վերջիվերջո, նրանք որոշեցին վերակառուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ։ Սկզբում՝ եկեղեցու հիմքերի ամրացման, պատերի կառուցման աշխատանքները, այնուհետև՝ տանիքի: Եկեղեցին վերակառուցումից հետո կունենա նախկին տեսքը։