|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին բռնկված հրդեհից հետո Թուրքիայում սկսել են քննարկել երկրի պատմամշակութային կոթողների անվտանգության բարձրացման հարցը. Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Ստամբուլի Ենի Յուզյըլ համալսարանի աշխատանքի անվտանգության ֆակուլտետի դասախոս Ուլաշ Չընարն իր անհանգստությունն է հայտնել, որ Թուրքիայում պատմական հուշարձանները չունեն հատուկ պաշտպանության միջոցներ: Նա նշել է, որ չպետք է պատմական կոթողների կողքին շինություններ կառուցել և, անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելով, կարելի է կանխարգելել Փարիզի հրդեհի կրկնությունը Թուրքիայում:
«Պետք է այնպես անել, որ հրդեհի հնարավոր բռնկման դեպքում նույնքան արագ արձագանքենք, ինչպես դա արեցին ֆրանսիացիները: Ոչ թե պետք է մտածենք, թե ինչ անել Այա Սոֆիայի և Սուլթանահմեթ մզկիթներում հնարավոր հրդեհի ժամանակ, այլ ինչպես անել, որ հրդեհ չլինի»,- ասել է Չընարը: