Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Փարիզի Աստվածամոր տաճարի դիմացի հրապարակը այսօր բացվել է այցելուների համար. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նշելով՝ այն հրդեհից հետո փակ է եղել ավելի քան մեկ տարի:
Հրապարակի փակ լինելու պատճառը հրդեհից հետո առաջացած կապարային աղտոտումն էր: Մայր տաճարի և հարակից տների տարածքում կապարի կոնցենտրացիայի մակարդակը երբեմն մի քանի անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանը, ինչը պահանջում էր բազմաստիճան մաքրում, որի ընթացքում, մասնավորապես, վերամշակվել են նստարանները, լույսերը և հողը:
Հրապարակի բացման առթիվ այնտեղ էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը և Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին: Նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ նրանք բոլորը կրել են դիմակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում 2019թ. ապրիլի 15-ին հրդեհ էր բռնկվել: Դրա հետևանքով փլուզվել էր տաճարի կենտրոնական ծայրաձողը և տանիքը, մեծապես վնասվել էր եկեղեցու ներքին հարդարանքը: