|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայաստանի էներգահամակարգի հուսալիության բարձրացման նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գծի վերակառուցումը կավարտվի հաջորդ տարվա առաջին կեսին։ Աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտվել է։ Գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը։
Նշենք, որ ծրագրի իրականացումը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել էներգահամակարգի հուսալիությունը, այլև ավելացնել հզորությունը։ Վերակառուցման արդյունքում գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի, կբարելավվեն տեխնիկական պարամետրերը, կորուստները 1,6 տոկոսից կհասնեն 0,7 տոկոսի։
Ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցներով կվերակառուցվեն նաև շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը, որոնք շահագործվում են սկսած 1962թ.։ Իրականացված միջազգային մրցույթի արդյունքում այս տարվա օգոստոսին իրանական «Գամ Արաք» ընկերության հետ կնքվել է գլխավոր կապալառուի պայմանագիր` շուրջ 4,4 մլն ԱՄՆ դոլար գումարով: Հաջորդ տարի նախատեսվում է ավարտել ենթակայանների վերակառուցման նախագծման աշխատանքները և մեկնարկել շինարարությունը։
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն