|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Թեեւ Ստամբուլյան կոնվենցիան դեռ չի ներկայացվել խորհրդարանի քննարկմանը, բայց կառավարությունը փորձ է անում կոնվենցիայի որոշ դրույթներ ներառել մեր ներքին օրենքներում»,- համոզված է «Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավարությունը: Վերջինի հրավերով Հայաստանում է Բուլղարիայի խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Սիմովը, որը ներկայացնում է կոնվենցիայի վավերացման դեմ պայքարի՝ իր երկրի փորձը:
Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության խոսնակ Սիմովը նշել է, որ իրենց կառավրությունը փորձել է առանց հանրության կարծիքը լսելու, խորամանկ քայլերի գնալով, վավերացնել կոնվենցիան: Սակայն երբ այն թարգմանվել է, հասարակությունը հասկացել է, որ կոնվենցիայի նպատակը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը չէ: Բուլղարիայում համաժողովրդական շարժում է սկսվել կոնվենցիայի վավերացման դեմ, որի մասնակիցների գերակշիռ մասը հենց կանայք են եղել:
Ստամբուլյան կոնվենցիայի դեմ է արտահայտվել նաեւ Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին: Սիմովի խոսքով` ցուցարարների կողքին է կանգնել նաեւ իրենց նախագահը, եւ արդյունքում իշխող ուժը ստիպված է եղել Ստամբուլյան կոնվենցիան ներկայացնել Գերագույն դատարանի քննարկմանը: Վերջինն էլ կոնվենցիան հակասահմանդրական է ճանաչել, ու արդյունքում այն չի վավերացվել:
Այժմ բուլղարացի պատգամավորը հայերին հորդորում է իրենց օրինակին հետեւել՝ գիտակցել, որ ստամբուլյան կոնվենցիան ոչ թե պարգեւ է, այլ՝ ծուղակ: