կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-08 14:38
Հասարակություն

2018-ի փետրվարին մեր խմբակցությունը միտումնավոր քվորում չի ապահովել, որ Ստամբուլյան կոնվենցիան չվավերացվի. Մարգարիտ Եսայան

2018-ի փետրվարին մեր խմբակցությունը միտումնավոր քվորում չի ապահովել, որ Ստամբուլյան կոնվենցիան չվավերացվի. Մարգարիտ Եսայան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատասխանց այն մեղադրանքներին, թե Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանը ստորագրել է ՀՀԿ-ի օրոք՝ 2018-ի հունվարի 1-ին: 

«Երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, այնտեղ որոշակի պարտավորվածություններ կան, այդ թվում՝ այս կոնվենցիան: Մենք տարիներ շարունակ ամեն ինչ արել ենք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հետ գցելու համար, մենք եվրոպացիներին անընդհատ ասել ենք՝  դա մեր ազգային հոգեկերտվածքին, մենթալիտետին չի համապատասխանում: Ստորագրումը չի նշանակում, որ այդ կոնվենցիան մտած է ուժի մեջ: 2018 թվականի փետրվարին մենք պետք է վավերացնեինք, մենք խմբակցությունում միտումնավոր քվորում չենք ապահովել, որ այն չվավերացվի: Հիմա այսօրվա իշխանությունը, այդ` հրապարակում կանգնածները, որ դմփ-դմփ-հու էին բղավում կամ «Մերժիր Սերժին»,  երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ժողովրդի ուժով  է եկել իշխանության, խաբում է ժողովրդին. նա եկել է ԼԳԲՏ–ների, տարբեր կրոնական համայնքների դաբրոյով, գերտերությունների հանձնարարականներով։ Այս հանձնարարականներից է նաև Ստամբուլյան կոնվենցիան, ուստի ամեն ինչ անում է, որ այն վավերացվի: Հայկական գենոֆոնդի դեմ ուղղված քայլեր են, երեխաներ չեն ծնվելու, երկու տղամարդ մի երեխա է որդեգրելու: Ասում են, թե այս կոնվենցիան եթե վավերացնենք, բռնությունները պակաս կլինեն, դա սուտ է, պարզապես այս անգամ նույն սեռերն են բողոքելու: Աշխարհի շատ երկրներ, որոնք այս կոնվենցիան չեն վավերացրել, ֆինանսավորում են ապահովում հայաստանյան հասարակական կազմակերպություններին՝ բռնությունների դեմ պայքարելու համար, սա այն դեպքում, երբ, ՄԱԿ-ի տվյալներով, այդ երկրներում բռնության դեպքերի քանակն ավելի շատ է, քան ՀՀ-ում»,- ասաց Եսայանը:

Հանդիպմանը ներկա` Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, որը դեմ է հայկական ընտանիքի դեմ քայլերին, նշեց, որ  կողմ է  Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: «Եվրոպական մի քանի պետություններ` մոտ 35 պետություն, քրեականացրել են երեխային ապտակելը ծնողի կողմից, քանի որ Եվրոպայում եկել են այն եզրակացության, որ երեխային հնարավոր է դաստիարակել առանց ապտակի։ Ով ձեռք է բարձրացնում իր զավակի, իր ծնողի, իր ամուսնու վրա, պետք է իմանա, որ հանցանք է գործում»,-նշեց նա: