Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին ակտիվորեն քննարկվող Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն չի համապատասխանում մեր Սահմանադրության որոշ հոդվածների, այլև միտված է ծառայելու ԼԳԲՏ-ների իրավունքներին, գրանցելու նրանց ամուսնությունը, օժանդակելու երեխա որդեգրելուն. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Մարինա Խաչատրյանը` շեշտելով, որ հասարակության շրջանում պետք է ակտիվորեն տարածել վերոնշյալ փաստաթղթից բխող վտանգները:
Ըստ նրա` Ստամբուլյան կոնվենցիան պրոպագանդողները թիրախավորում են հիմնականում գյուղական համայնքների երեխաներին, նրանց համար ամառային դպրոցներ ու դասընթացներ են կազմակերպում և, օրինակ, «Մաթեմատիկա», «Օտար լեզու» առարկաների անվան տակ բոլորովին այլ բան քարոզում:
«Մենք հասել ենք Օվերտոնի պատուհանի վերջին փուլին: Այդ մարդկանց, որ համասեռամոլ են, անուն է տրվում` թե համայնք են: Նրանք համայնք չեն, ուղղակի մարդիկ են, որոնք տարբերվող սեռական կողմնորոշում ունեն: Բանը հասել է նրան, որ հայտնիություն ու վստահություն ունեցող մարդը, տվյալ դեպքում` Նիկոլ Փաշինյանը, հռետորական հարց է բարձրացնում` նրանք մա՞րդ են, թե՞ ոչ, և դա արդեն չեզոք կարծիք է»,- նշեց Մարինա Խաչատրյանը` ընդգծելով, որ թույլ չեն տալու, որ մեր գրպանից հարկվող գումարների հաշվին աշխատավարձ ստացող մարդիկ այս կոնվենցիայի փիարով զբաղվեն:
Բանախոսը հավելեց նաև, որ մարդկանց անընդհատ պետք է ասել, զգուշացնլլ, կետ առ կետ բացատրել` ինչ վտանգներ կարող են բխել փաստաթղթի վավերացումից: «Ցավոք,հատկապես գյուղական համայնքներում դժվար է մարդկանց հասցնել այդ ամենը, որովհետև նրանց Ստամբուլյան կոնվենցիան այդ տեսքով ոչինչ չի ասի, եհտևաբար` պետք է մեծ ռեսուրսներ գործադրել, գնալ-հասնել գյուղերն ու զրուցել այդ մարդկանց հետ: Իսկ այդ փաստաթղթի ջատագովներն ամեն բան անում են, որ մարդիկ մտածեն, թե դա այդքան էլ վատ բան չէ: Բայց դա մենք թույլ տալ չենք կարող, ինչո՞ւ մեր վճարած հարկերից վարձատրվողները պետք է նման քարոզչություն անեն: Ավելին` ես բարձրացնելու եմ Լյուսի Քոչարյանի` Հանրային ռադիոյում աշխատելու նպատակահարմարության հարցը»,- ասաց Մարինա Խաչատրյանը:
Ամփոփելով` նա նշեց, որ այս քարոզին մասնակցում է նաև Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը, դա ապացուցում են մի շարք փաստաթղթեր: