կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-05 09:55
Հասարակություն

Սամվել Բաբայանը մտադիր է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը. «ՉԻ»

Սամվել Բաբայանը մտադիր է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ է՝ բացակայում է Հայաստանից, պատրաստվում է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը: Մայիսի 3-ին Ղարաբաղում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու համար էլ, ըստ մեր ադբյուրների, Սամվել Բաբայանը տարիներ անց վերադառնում է Ռուսաստանի Դաշնությունից:

 

Ասում են, որ Սամվել Բաբայանի անակնկալ որոշումը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր առաջադրման դեմ պայքարելն է: Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախացահ Հայկ Խանումյանից փորձեցինք ճշտել՝ լինելով ընդդիմադիր ուժի ղեկավար, տեղյա՞կ է Սամվել Բաբայանի մտադրության մասին:

 

Հ. Խանումյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով. «Այո, տեղյակ եմ Սամվել Բաբայանի ցանկության մասին, նա իսկապես ուզում է վերադառնալ: Իսկ մնացած հարցերը կորոշի մեր կուսակցության համագումարը, որը գրանցումից առաջ տեղի կունենա»:

 

Հետաքրքրվեցինք՝ Սամվել Բաբայանն անձա՞մբ է ուզում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ պարզապես ցանկություն ունի սատարել ընդդիմադիր դաշտին: Ի պատասխան Հայկ Խանումյանըր կրկնեց, թե այդ եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ կտա կուսակցության հրավիրած համագումարը:

 

Միաժամանակ նա նշեց, թե «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հակված է հանրության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց, կարող ուժերին համախմբել ու խորհրդարանական ընտրություններում հանդես գալ ուժեղ թիմով»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: