Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ըննդիմությանը սեփական թեկնածուներին առաջ քաշել 2020 թ. խորհրդարանական ընտրություններին։
«Առաջ քաշեք ձեր թեկնածուներին։ Մենք խորհրդարանական ընտրություններին կլուծենք վենեսուելցիների խնդիրները և կարևոր չէ, ով կընտրվի», - նշել է Մադուրոն։
Մադուրոն նաև չի բացառել, որ կորոնավիրուսի պատճառով հնարավոր է ընտրությունները չեղարկվի։
Երկրում մայիսի 14-ի դրությամբ գրանցվել է վարակման 440 դեպք՝ 10 մահվան ելքով։
Հիշեցնենք նաև, որ Վենեսուելայում ներքաղաքական իրավիճակը վատթարացել էր 2019 թ. հունվարին, երբ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ում խորհրդարանի խոսնակի պաշտոնի նշանակումը չեղարկվել էր երկրի Բարձրագույն դատարանի կողմից, իրենց հռչակեց երկրի նախագահ։ ԱՄՆ-ն, ամերիկյան մի շարք պետություններ և ԵՄ մի շարք պետություններ Գուայդոյին ճանաչում են որպես նախագահ, իսկ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և այլ պետությունները ճանաչում են օրինական նախագահ Մադուրոյին։