|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արմենուհի Կյուրեղյան/Armenuhi Kyureghyan-ի և Արմինե Խերանյան-ի հետ այցելեցինք Տավուշի մարզի մարտական հենակետեր: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:
«Անմիջական զրույցի բռնվելով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ՝ հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, զինվորների բարոյահոգեբանական վիճակին, առօրյային, կենցաղային պայմաններին:
Մեծ պատիվ է Ամանորի նախաշեմին առաջնագծում հայրենիքի պաշտպանությունն իրականացնող զինվորին անձամբ շնորհավորելն ու զորակցություն հայտնելը:
Հայ զինվորը, ինչպես միշտ, անսասան կանգնած է սահմանին: Մենք էլ պետք է ապահովենք ամուր թիկունքը:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հայրենիքի պաշտպաններին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի և խաղաղ ծառայություն»: