|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևան-Կենտրոն ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի իրավունքները: Այս մասին հայտնում է Սրբազանի պաշտպանների թիմը:
«Ռոբերտ Թամարյանի խտրական վերաբերմունքը դրսևորվում է Միքայել Սրբազանի՝ խնամակալ ունենալու, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագին (Պատարագին մասնակցելու հարցին կանդրադառնանք հետագայում) մասնակցելու իրավունքներին խոչընդոտելով:
17.12.2025թ․ Միքայել Սրբազանի պաշտպանը գրությամբ խնդրել է թույլ տալ Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել (մուտք ու ելք ունենալ) Միքայել Սրբազանի հիվանդասենյակում Բժշկական կենտրոնի ցուցումի համաձայն՝ «հաշվի առնելով առկա և ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև սպասվող վիրահատական միջամտությունները բուժառուին անհրաժեշտ է մշտական խնամակալ»: Բժշկական կենտրոնի տեղեկանքը դիմումին կից ներկայացվել է:
Ի պատասխան նշված դիմումի ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը 19.12.2025թ․ ըստ էության մերժելով պաշտպանի խնդրանքը հայտնել է, որ «ենթադրվում է, որ խնամակալի անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն հետվիրահատական շրջանում»: Այդ գրության մեջ ՔԿՀ պետը նշել է, որ հաշվի են առել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից տրամադրված տեղեկանքը:
25.12.2025թ․ Միքայել Սրբազանի պաշտպանը կրկին դիմելով ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանին հայտնել է, որ նախատեսվում է Միքայել Սրբազանի վիրահատությունը կազմակերպել 26.12.2025թ․, և խնդրել է թույլատրել Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել (մուտք ու ելք ունենալ) Միքայել (Գևորգ) Աջապահյանի հիվանդասենյակում՝ վիրահատությունից անմիջապես հետո:
ՔԿՀ֊ն հեռախոսազանգով տեղեկացվել է, որ վիրահատություն իրականացվել է:
Քիչ առաջ ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը պատասխանելով գրությանը հայտնել է, որ անհրաժեշտ է ներկայացնել բուժող բժշկի տեղեկանք խնամակալ տրամադրելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը ուսումնասիրելու և համապատասխան որոշում կայացնելու համար:
Ինչպես տեսնում ենք, ՔԿՀ պետն իր տրամադրության տակ ունենալով բժշկական կենտրոնի տեղեկանքը, արհեստականորեն դժվարություններ է ստեղծում, կրկին նոր տեղեկանք պահանջելով»,- նշված է հայտարարության մեջ: