|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դեկտեմբերի 4-ին` ԱԺ-ում «Զբաղվածության մասին» նոր օրենքի քննարկման ժամանակ, ուշագրավ հարցուպատասխան կայացավ, որն արձագանք էր Զբաղվածության գործակալությանը վերջին շրջանում տրված տարաբնույթ գնահատականների:
ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ասաց. «Պարոն նախարար, նախ` ես ուզում եմ, որ մենք այս դահլիճում շնորհակալություն հայտնենք զբաղվածության ոլորտի հարյուրավոր պետական ծառայողներին, ովքեր քսան և ավելի տարիներ բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը: Մեր բոլոր միջազգային գործընկերները միշտ բարձր են գնահատել այդ ծառայությունը: Ինչո՞ւ եմ սա ասում: Այս օրենքի քննարկման փուլերում եղան որոշ ոչ հստակ, ոչ ճշգրիտ գնահատականներ, այնուհետև, ցավոք, նաև որոշ պատգամավորների կողմից եղան տեղյակ-անտեղյակ հայտարարություններ, ինչը այդ ոլորտի, այդ ծառայության աշխատանքները զրոյացնելու փորձ էր: Սա ճիշտ մոտեցում չի: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ ծառայողները օրենքով սահմանված իրենց լիազորությունները կատարել են պատվով»:
Նախարարի արձագանքը համահունչ էր պատգամավորի կարծիքին: Արտեմ Ասատրյանը, մասնավորապես, ասաց. «Պարո'ն Վարդանյան, ես միանում եմ Ձեր կոչին և կարծում եմ, որ սոցիալական պաշտպանության ոլորտում բոլոր աշխատողների աշխատանքը գնահատելի է, քանի որ, իրոք, ծանր գործ է կատարվում՝ առաջին հերթին կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց հետ կապված, մասնավորապես` նաև զբաղվածության գործակալությունում: Իհարկե, տարիների ընթացքում նրանք իրականացրել են այն աշխատանքը, որ նախատեսված է եղել մեր ոլորտի ծրագրերով»: