|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում հերթական ակցիան է տեղի ունենում։ «Փոխիր» շարժման անդամները ջրով լի մեծ թասեր են բերել խորհրդարանի մոտ և խորհրդարանի խոսնակին առաջարկել «արևայրուք ընդունել». այս մասին, ըստ Yerkir.am-ի, հաղորդում է Aliq.ge կայքը։
Այս ձևով ակտիվիստներն իրենց բողոքն են արտահայտում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ելույթի կապակցությամբ, երբ վերջինս լրատվամիջոցներին մեղադրում էր ապատեղեկատվություն տարածելու մեջ: Լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, թե «Թալակվաձեն մեկնել է Իտալիա, Կոմո լճում հանգստանալու, այն դեպքում, երբ երկրում այսպիսի իրարանցում է»:
Ավելի վաղ ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էին լուսանկարներ, որտեղ Թալակվաձեն Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ օդանավակայանում էին: Լուսանկարները տարածվելուց հետո սոցիալական ցանցերում քննարկումների մեծ ալիք է բարձրացել:
Սակայն Արչիլ Թալակվաձեն տեսաուղերձ էր տարածել՝ հերքելով երկիրը լքելու մասին տեղեկատվությունը։