|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է: