կարևոր
10105 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-12-14 15:22
Տարածաշրջան

Բողոքի ակցիան Վրաստանի խորհրդարանի մոտ թափ է հավաքում. ցուցարարները դիպլոմներ և ֆուտբոլի գնդակներ են բերել

Բողոքի ակցիան Վրաստանի խորհրդարանի մոտ թափ է հավաքում. ցուցարարները դիպլոմներ և ֆուտբոլի գնդակներ են բերել

Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցներին միացել են մայրերի երթի մասնակիցները։Նրանք իրենց հետ դիպլոմներ ու ֆուտբոլի գնդակներ էին բերել, գրում է Interpressnews-ը։

Նրանց ձեռքի պաստառներ են՝ «Ձեռքերդ հեռո՛ւ, սա իմ երեխան է» մակագրությամբ, ինչպես նաև Վրաստանի և Եվրամիության դրոշներ։

Ավելի վաղ երթի մասնակիցները հավաքվել էին մետրոյի Ռուսթավելի կայարանում, որտեղից երթով շարժվեցին դեպի Վրաստանի խորհրդարանի շենք։

Հիշեցնենք՝ խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները բողոքում են Վրաստանի օրենսդիր մարմնում ընթացող նախագահական ընտրությունների դեմ։ Ըստ նրանց՝ նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ գործընթաց են։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրվել Միխեիլ Ղավելաշվիլին։