Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Վրաստանի կառավարության կողմից ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման դեմ բողոքող ակտիվիստները երեքշաբթի երեկոյան կրկին հանրահավաք են սկսել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ եւ փակել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան, հաղորդում Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ակցիան ընթանում է արդեն 13-րդ երեկոն անընդմեջ։ Այժմ դրան մասնակցում է մոտ երկու հազար մարդ։ Ոստիկանությունը չի միջամտում։
Ավելի վաղ՝ երեքշաբթի, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների համակարգմամբ բողոքի ակցիաների կազմակերպիչները ծրագրում են խափանել նախագահական ընտրությունների անցկացումը, որոնք նախատեսված են դեկտեմբերի 14-ին: