|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը, որը միջնորդ է հանդիսանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում, Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի բանակցային խմբի ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին գտնվում են Իրանում՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդությունը շարունակելու համար: Իրանի պետական հեռուստառադիոընկերության տեղեկատվությամբ՝ ապրիլի 16-ին Իրանի իշխանությունների ներկայացուցիչները պլանավորում են իրանաամերիկյան բանակցությունների ընթացքը և ԱՄՆ-ի առաջարկությունները մանրամասն քննարկել Թեհրան ժամանած պակիստանյան պատվիրակության հետ:
Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդում է, որ Մունիրը Թեհրան այցից հետո կմեկնի Միացյալ Նահանգներ: