|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պաշտոնական այցով Քաթարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Քաթարի հիմնադրամ. Yerkir.am-ին հայտնում են նախագահականից:
Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ ներգրավվածություն ունի երկրի կրթական ու սոցիալական զարգացման գործընթացներում և նշանակալի դեր է ունեցել այդ ոլորտներում իրականացվող մի շարք ազգային և միջազգային նախագծերում։
Հիմնադրամում շրջայցից հետո նախագահ Սարգսյանը հանդիպել է կառույցի ղեկավար և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ։ Վերջինս նախագահ Սարգսյանին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, գիտական ծրագրերը և շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին՝ հիմնադրամի կողմից նախաձեռնված՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի բացմանը մասնակցելու համար։
