|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» ՓԲԸ-ները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են: «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երեք կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: Բացի այդ, ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը: