|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ-ը ընդհանուր շահեր ունի Թուրքիայի հետ, մասնավորապես`Սիրիայում: Այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
ԱՄՆ արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է թուրքական «Անադոլու»ի հարցին`կապված Իդլիբում քաղաքացիական անձանց հարցերի շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցության հնարավորությունների հետ:
«Մենք ընդհանուր շահեր ունենք Թուրքիայի հետ, հատկապես՝ Սիրիայի համատեքստում: Սիրիայում մեր ընդհանուր շահերը կյանքի կոչելու համար մենք կշարունակենք կառուցողական աշխատել Թուրքիայի հետ»,- ասել է Փրայսը:
Հիշեցնենք, որ Թուրքիան մեղադրում է ԱՄՆ–ին Սիրիայում քրդական YPG–ին աջակցելու մեջ, որին համարում է PKK–ի սիրիական մասնաճյուղը։