կարևոր
4324 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-17 12:37
Քաղաքական

Այս բոլորը հեռանկարային է. Լիբանանում լարվածության լիցքաթափում են ակնկալում․ «Փաստինֆո»

Այս բոլորը հեռանկարային է. Լիբանանում լարվածության լիցքաթափում են ակնկալում․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

Այս պահի դրությամբ Լիբանանում ռազմաքաղաքական իրավիճակը համեմատաբար հանգիստ է, քանի որ Քաթարում ընթանում են բանակցություններ։ Այս մասին «Փաստինֆո»- ին ասաց Լիբանանում « Ազդակ» օրաթերթի խմբագիր, հրապարակախոս Շահան Գանտահարյանը՝ կարեւորելով, որ բանակցային գործընթացին մասնակցելու համար Իսրայելն ուղարկել է ներկայացուցիչներ։ Ճիշտ է, ՀԱՄԱՍ-ն ասել է, որ չի մասնակցելու, որովհետև վստահություն չունի, որ Իսրայելը կկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց անուղղակի մասնակցում է, որովհետև այնտեղ է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչությունը։

Մեր զրուցակիցը մատնանշեց եւս մի քանի հանգամանք, որոնք վկայում են լարվածության որոշակի լիցքաթափման մասին։ Մասնավորապես՝ մի քանի օտարերկրյա ավիաընկերություններ հայտարարել են դեպի Լիբանան իրենց թռիչքները վերականգնելու մասին, բացի այդ՝ Սպիտակ տունն էլ հայտարարեց, որ Իսրայելն իր առջև դրած ռազմական խնդիրները լուծել է։

«Առաջին հայացքից այս հայտարարությունը կարող է ընկալվել այնպես, որ Միացյալ Նահանգներն անվերապահորեն աջակցում է իր ռազմավարական գործընկերոջը, բայց քաղաքական ընթերցումն այս հայտարարության այն է, որ պատերազմը ավարտվել է, եթե հաղթել է, ապա պետք է հրադադարին համաձայնի։ Սա ուղիղ պատգամ է Միացյալ Նահանգներից, որ համաձայնեն հրադադարի», - ասաց Շահան Գանտահարյանը։

Նա ներկայացրեց նաեւ միջազգային մամուլի մի քանի ուշագրավ հրապարակումներ։ Օրինակ՝ քուվեյթյան լրատվամիջոցում նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը որոշակի ճկունություն է դրսևորում բանակցություններում։ Ամերիկյան մամուլի որոշ ներկայացուցիչներ նաև կառուցողական են ներկայացրել բանակցությունները։« Այս միտումը կամ միտումի նախադրյալները համեմատաբար ավելի հանգիստ վիճակ են ստեղծել Լիբանանում։ Չէի ասի, որ Հարավային Լիբանանում բախումները դադարել են, բայց լարվածությունն, այս պահի դրությամբ մեղմացել է։ Կարող են կտրուկ շրջադարձային փոփոխություններ լինել, բայց այս պահի դրությամբ, այս երկու օրվա կացությունը սա է»,- ասաց հրապարակախոսը։

Նրա փոխանցմամբ՝ հետաքրքրական է նաեւ Պաղեստինյան կառավարության նախագահի հայտարարությունը, որը Էրդողանի հետ հանդիպման օրը ելույթ ունեցավ նաեւ խորհրդարանում և հայտարարեց, որ Պաղեստինի ամբողջ ղեկավար կազմը գնալու է Գազա, որտեղ զուգահեռ գնում են նաև քաղաքական գործընթացներ՝ ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի ազատագրության կազմակերպության հաշտեցման ուղղությամբ։

«Այս բոլորը հեռանկարային է, միջազգային օրակարգը կա երկու կետով, արդեն նշմարվում է , - ասաց Գանտահարյանը ։