Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ Արայիկ Հարությունյանն այս պահին ուղղակի սպառում է իր ստեղծած քաղաքական կապիտալը և ոչ մի բան չի ավելացնում դրան. ըստ Yerkir.am-ի՝ այսօր ԿԳՄՍ նախարարության առջև հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Արգիշտի Գևորգյանը, որը նոյեմբերի 7-ից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի նախաձեռնողներից է:
«Փաշինյանը պետք է հասկանա, որ սա իր անձի դեմ չէ ուղղված. Արայիկ Հարությունյանը խախտել է կարմիր գծեր և պետք է գնա, ու դրանով Փաշինյանը պետք է ցույց տա, որ իր թիմում սխալները չպետք է ներվեն»,- հավելեց նա:
Գևորգյանը նշեց, որ մինչ այժմ Արայիկ Հարությունյանի կողմից չի տեսել որևէ քայլ, որը կտաներ քննարկման, դրա փոխարեն վիրավորել է երիտասարդներին՝ անվանելով նրանց «անդաստիարակներ»: Դրան ՀՅԴ երիտասարդները չեն պատասխանել՝ իրենց ավելի բարձր պահելով, քան նախարարը:
«Արայիկ Հարությունյանը կարող է հիմա էլ իջնել քննարկման, թող հայտարարի, որ ցանկանում է քննարկում, մենք այդքան էլ «բոբո ձյաձաներ» չենք: Պատը շարել է Արայիկ Հարությունյանը, նա էլ պետք է քանդի այն: ՀՅԴ երիտասարդությունը ձևակերպել է այն մտահոգությունները, որոնք առկա են հասարակության, մանավանդ՝ երիտասարդության շրջանում: Արայիկ Հարությունյանը մոռացել է, որ ինքը եկել է ժողովրդային ալիքով, որն էլ կարող իրեն տանել, և պետք է հաշվի նստել ժողովրդի տրամադրությունների հետ»,- ընդգծեց Արգիշտի Գևորգյանը և հավելեց, որ ողջունում են բուհերի ազատությունը, սակայն այն, ինչ պարտավոր է անել պետությունը, պետք չէ գցել բուհերի վրա, ՀՀ-ում հարցերը չպետք է նման կերպ լուծվեն: