Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի հանրահավաքի իմաստն ու կարևորությունը կայանում էր նրանում, որ Արցախի ժողովուրդը ի ցույց դրեց աշխարհին, որ պայքարի ոգին չի մահացել, որ իրենք չեն հարմարվելու եղած իրականությանը և պայքարելու են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանը:
«Հայաստանի հանրահավաքի իմաստը ու Իշխան Սաղաթելյանի կոչը այն է, որ պետք է աջակցենք մեր եղբորը, մեր երկրորդ հայկական պետությանը, որը պատրաստվում է պայքարել, ու քանի որ իշխանությունները մենակ են թողել Արցախին, այս դեպքում ընդդիմությունը պետք է վերցնի Արցախին աջակցելու գործընթացն իր վրա։ Հետագայում, թե ինչ է սպասվում, շարունակական կլինեն հանրահավաքները, թե՝ ոչ, Իշխան Սաղաթելյանը կմանրամասնի նոյեմբերի 5-ին»։
Ըստ նրա՝ «Դիմադրության շարժման» անցած շրջանում իրենց ամենամեծ նպատակը չեն հաջողել, դա իշխանությունների հեռացմամբ Հայաստանին հզորացում բերելն էր․
«Բայց մի փոքր իմաստով հաջողված էր, որովհետև այս «խաղաղության պայմանագիր» ասվածը, որն իրականում կապիտուլյացիա է, գոնե դրա վերաբերյալ բանակցությունները հետաձգվել են։ Իսկ հանրահավաքը միանշանակ կցուցադրի աշխարհին, որ Հայաստանում կա պայքարի կամք, կա ժողովուրդ, որը չի համակերպվում հայրենիքի կորստի հետ, իսկ մեր մեծ նպատակը իշխանության հեռացումն է»։
ՀՅԴ-ական գործիչը նշում է, որ իրենց նպատակը նաև «խաղաղության պայմանագրի» չեզոքացումն է․ «Եթե մենք պետք է անենք հանրահավաք և վերջում ստանանք ստորագրված փաստաթուղթ, ապա կնշանակի, որ մենք չենք հաջողել։ Մեր նպատակը փաստաթուղթը ստորագրելուց հետ պահելն է»։
Անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» ռուսական և արևմտյան տարբերակներին` պատգամավորը նշեց․
«Արևմտյան տարբերակը բոլորս տեսել ենք և գիտենք, որ Արցախի հարցը մի կողմ է դրվում և ճանաչվում է Ադբեջանի կազմում, իսկ դա միանշանակ մերժելի է մեր կողմից։ Ցանկացած փաստաթուղթ, որտեղ պետք է Արցախի կարգավիճակ չլինի, մեզ համար մերժելի է, ու կապ չունի դա ռուսական է, թե՝ արևմտյան։ Եթե ռուսական փաստաթղթում Արցախի կարգավիճակի հետաձգում կա, բնականաբար համեմատական կարգով ավելի լավ է։ Դա մեր համար ժամանակ շահելու, համախմբելու, ուժեղանալու համար նպաստավոր պայմաններ է ստեղծվում»։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին` պատգամավորը նշեց, որ Ալեն Սիմոնյանը մի թիմի անդամ է, որը հպարտանում է պատերազմում պարտությամբ, հպարտանում է 5000 զոհ բերելով Հայաստանի Հանրապետությանը, հպարտանում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելով․ «Ես ի՞նչ պետք է պատասխանեմ իրեն, թող ինքն ընդամենը հիշի, թե ինչ թիմի անդամ է»,- ասաց նա։