|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Քիչ առաջ շատ լավ բանավեճ ունեցա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպման մասին հայտնել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը։
«Ինչ վերաբերում է Իրանի համար հետևանքների մասին նրա վերջին հայտարարությանը, եթե նրանք չհամաձայնեն ընդունելի խաղաղության համաձայնագրի, ես աջակցում եմ հակամարտությունը մեր ռազմական նպատակներին համապատասխան դադարեցնելու դիվանագիտական ջանքերին, սակայն տանգո պարելու համար երկու հոգի են պետք։
Ռազմական գործողությունները պետք է ավարտվեն շաբաթների, այլ ոչ թե ամիսների ընթացքում, և «Էպիկական ցասում» գործողությունը լավ ընթացքի մեջ է։ Ես միշտ հույս եմ ունեցել, որ Իրանի չեզոքացումը կբացի խաղաղության ճանապարհը, Սաուդյան Արաբիային և Իսրայելին հնարավորոթյուն տալով կարգավորել հարաբերությունները, արդյունավետորեն ավարտելով արաբա-իսրայելական հակամարտությունը։
Եթե Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու այդ պատմական համաձայնագիրը տեղի ունենա, դա կլինի նախագահ Թրամփի համարձակ և վճռական առաջնորդության շնորհիվ իրանական սպառնալիքի դեմ պայքարում, ապահովելով, որ այն այլևս խոչընդոտ չդառնա խաղաղության համար, ինչպես դա եղավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Շարունակեք նույն ոգով, պարոն նախագահ։
Ավարտեք պատերազմը և պատրաստվեք պատմական խաղաղության համաձայնագրի»,- նշել է նա։