Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանում հրապարակավ մահապատժի են ենթարկել տղամարդու, որը մեղավոր է ճանաչվել համասեռամոլության մասին օրենքների խախտման համար: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը, ըստ որի՝ դեպքը տեղի է ունեցել դեռևս այս տարեսկզբին, սակայն դրա մասին միայն նոր է հայտնի դառնում:
Նշվում է, որ 31-ամյա իրանցին, որի անունը չի նշվում, կախաղան է բարձրացվել հունվարին Կազերուն քաղաքում: Նրան մեղադրել են տղամարդկանց հետ սեռական կապեր ունենալու, ինչպես նաև երկու 15-ամյա երեխաների առևանգման մեջ: Բացի այդ, ըստ իրանական ISNA գործակալության, քաղաքի բնակիչներն իրենց գոհունակությունը և շնորհակալությունն են հայտնել իրավապահ մարմիններին:
Իրանն աշխարհի այն 700 երկրներից մեկն է, որտեղ համասեռամոլությունը համարվում է քրեական հանցանք: