|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամեդ Ալի Ջաֆարին վերջերս դիմում է գրել Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին` երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության խնդրանքով. ըստ mignews.com-ի` երեկ հայտարարել է Խամենեիի ներկայացուցիչ, այաթոլլա Աբդոլնաբի Նամազին:
Ըստ նրա` Խամենեին հրաման է տվել ձերբակալել բոլոր նրանց, ովքեր մասնակից են իր դեմ ուղղված հեղաշրջման փորձին, բացառությամբ Ահմադինեժադի: Սակայն, ըստ Նամազիի, նախագահը նախազգուշացում է ստացել:
«Հնարավոր է, որ նախագահի եւ Խամենեիի տարաձայնությունները հանգեցնեն պետության ղեկավարի հրաժարականին»,- հավելել է նա:
Ի դեպ, Իրանի օրենքներով` գերագույն հոգեւոր առաջնորդի դեմ դավադրությունը հավասարեցվում է պետական դավաճանությանը, որի համար սահմանված պատիժը կախաղան բարձրացնելն է: