կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-18 12:09
Հասարակություն

Անի Զախարյանը միասեռական մարմնավաճառների կողմն է անցել

Անի Զախարյանը միասեռական մարմնավաճառների կողմն է անցել

Նոյեմբերի 20-ին, երբ «Մենք» երիտասարդական շարժումը Կիրովի անվան մանկական զբոսայգին մարմնավաճառներից ազատելու եւ այն երեխաներին վերադարձնելու պահանջով ստորագրահավաք էր կազմակերպել, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նույնպես միացավ ստորագրահավաքին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Մենք»-ի փոխնախագահ Սեւան Աղաջանյանը նշեց, որ Անի Զախարյանը, կարծես, փոշմանել է, որ միացել է իրենց պահանջին եւ այժմ սկսել է փնովել իրենց:

 

«Ստորագրահավաքի օրը եկավ, ստորագրեց, շատ ոգեւորված էր մեր արած գործով, բայց դրանից մի քանի օր հետո մեր դեմ պայքար սկսեց: Նա պնդում է, թե չի կարելի նման պայքար տանել: Ավելին` նա սկսել է մեր անվան հետ խաղալ, ասում է, թե մենք ծախված ենք»,- ասաց Աղաջանյանը` հավելելով, որ Զախարյանի պահվածքը միայն մեկ պատճառաբանություն ունի. «Կան մարդիկ, որոնք նույնասեռական են, եւ որոնց հետ մտերիմ է Անին. եթե հարազատական կապեր էլ չունեն, շատ մոտիկ մարդիկ են, նրանց «շնորհիվ» է, որ Անին իրեն նման կերպ է պահում»:

 

Աղաջանյանն ասաց, որ իրենք պատրաստվում են լուրջ պատասխան տալ Անի Զախարյանին: