Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկիրը, որ պատրաստվում է Եվրամիության անդամ դառնալ, եվրոպական արժեքներ հասկացության տակ միասեռականության արժեքներն է գնահատում, աղանդավորական շարժումները, այն, ինչը կարող է կործանարար լինել. այսօր Արարատյան հայրապետական թեմում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայորդաց տների ընդհանուր տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Անդրադառնալով մայիսի 15-ին Մալաթիայի Սբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպին, նա միաժամանակ իր դժգոհությունն է արտահայտել եվրոպական որոշ արժեքների, այդ թվում` աղանդավորական շարժման անարգել զարգացման առնչությամբ:
«Մենք 20 տարի առաջ անկախություն հռչակեցինք ոչ թե կործանելու համար այս սրբազան աշխարհը, այլ պահպանելու: Մինչդեռ իրականությունն այսօր ցույց է տալիս, որ մենք կործանման ենք տանում երկիրը. էմոները` մի կողմից, աղանդավորական շարժումները` մի, միասեռականության հովանավորությունը` մյուս կողմից: Ի՞նչ է նշանակում` մարդու իրավունքների պաշտպանը գալիս է Հայաստան եւ շահագրգռված է պաշտպանել կալանավորվածների ու միասեռականնների իրավունքը, ինչո՞ւ չեն պաշտպանում միայնակ մայրերի, ծերերի, թոշակառուների, որբերի իրավունքը: Ի՞նչ է նշանակում` անձինք, որոնք քարոզում են զենք չվերցնել, թշնամուց երկիրը չպաշտպանել, հանկարծ հայ քահանային ասում են` կոկորդդ կկրծեմ: Եթե կրծելու բան չունեն, կարող են գնալ եւ ծառերը կրծել, ոչ թե հայ քահանայի կոկորդը»,- ասել է հոգեւոր սպասավորը` հավելելով, որ այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում կան ուժեր, որոնք շահագրգիռ չեն այն մտահոգություններով, ինչով մտահոգ է Առաքելական Սուրբ եկեղեցին: