|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հունիսի 13-ին Ստամբուլի «Ջեզայիր» սրահում քննարկում կկազմակերպվի այն 20 հայ հնչակյան գործիչների հիշատակին, ովքեր 1915 թ. հունիսի 15-ին կախաղան բարձրացվեցին Ստամբուլի Սուլթան Բայազետ հրապարակում. հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով պոլսահայերի «Հայթերթ» կայքի տեղեկատվության վրա:
Դռնբաց կազմակերպվող սույն միջոցառման կազմակերպիչներն են Ֆիրդևս Փերիլօղլուն և Էրոլ Յեշիլյուրթը, իսկ որպես բանախոսներելույթ կունենան Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր տպագրած «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքօլուն, Մասիս Քյուրքչյուգիլը, Մուստաֆա Քահյան, ինչպես նաև Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մի ներկայացուցիչ:
Իսկ հունիսի 15-ին` ժամը 15:00-ին, հիշյալ գործիչների հիշատակին կկազմակերպվի նաև ոգեկոչման արարողություն: