| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Այսօր Իրանում կախաղան է բարձրացվել նախկին ֆուբոլիստի սիրուհին, ով դատապարտվել էր ֆուտբոլիստի կնոջ սպանության համար:
Շահլա Ջահեդը նախկին ֆուտբոլիստի, ինչպես Իրանում էին նրան ասում, «ժամանակավոր կինն» էր: Նա 2002-ին մեղադրվել է Լալե Սահարխիզանիին սրահարելու մեջ, իսկ 2004-ին, հետո նաև 2009--ին՝ նրա բողոքը մերժելուց հետո, նա դատապարտվել է սպանության համար:
Իրանցի տղամարդկանց համար «ժամանակավոր կանայք» օրինական ձևով սիրուհի ունենալու տարբերակ են: Տղամարդու և «ժամանակավոր կնոջ» միջև պայմանագիր է կնքվում: Պայմանագրի ժամկետը կարող է մի քանի ժամից մինչև մի քանի տարի լինել: Իսկ դե «ծառայությունները» սկսվում են մատուցվել առաջին իսկ վճարումից հետո:
Կախաղանի արարողության ժամանակ Ջահեդի ոտքերի տակից սպանվածի որդին է աթոռը քաշել: Իրանի մամուլը տեղեկացնում է, որ նախկին ֆուտբոլիստն էլ է ներկա եղել արարողությանը:
Ջահեդը սկզբնական շրջանում մերժել է իրեն առաջադրված մեղադրանքնեը, սակայն ի վերջո խոստովանել է: Մի քանի իրանցի մասնագետներ ասել են, որ հնարավոր է, որ նա սխալմամբ է դատապարտվել:
Իրանում տղամարդիկ իրավունք ունեն մինչև չորս օրինական կին և ցանկացած քանակի ժամանակավոր կին ունենալ, իսկ կանայք միաժամանակ միայն մեկ ամուսին կարող են ունենալ: