|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Իրաքի իշխանությունները առաջիկա մեկ ամսվա ընթացքում կախաղան կբարձրացնեն Սադամ Հուսեյնի իշխանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած հինգ մարդու, որոնցից երկուսը Սադամի խորթ եղբայրներն են:
Ինչպես գրում է GulfNews-ը, ամերիկացի զինվորականները Իրաքի իշխանություններին են հանձնել բանտարկյալների մի խմբի, որում 206 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել: Այս մասին հայտարարել է Իրաքի արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Հեյդար ալ Սաադին: Նա նշել է, որ մահվան դատապարտված հինգ բանտարկյալներից Վաթան Իբրահիմն ու Սաբավի Իբրահիմ ալ Թիկրիթին Սադամ Հուսեյնի խորթ եղբայրներն են: