կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-10 14:01
Հասարակություն

Միացի՛ր մեր բողոքի ձայնին. մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող իրազեկման մեծ երթը

Միացի՛ր մեր բողոքի ձայնին. մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող իրազեկման մեծ երթը

Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 09։30-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դիմացից մեկնարկում է մեր իրազեկման մեծ երթը, որն անցնելու է համալսարաններով, ապա միանալու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց նստացույց իրականացնողներին։ Երթին միանալու են արդեն երկրորդ շաբաթը դասադուլ իրականացնող ուսանողները։ Երթն անցնելու է՝ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների մասնաշենքերով (Աբովյան 52ա, 52՝ Սև շենք), Տնտեսագիտական համալսարան, Բժշկական համալսարան, ԵՊՀ գլխավոր մասնաշենքեր, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Մանկավարժական համալսարան:

Դասադուլի ֆեյսբուքյան միջոցառմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները նախաձեռնել են բողոքի զանգվածային ակցիաներ՝ պահանջելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: ՀԵՄ-ականները և ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողական շարժման մասնակիցները համարում են, որ Արայիկ Հարությունյանն անհամատեղելի է իր զբաղեցրած պաշտոնի հետ։

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն անցնող շաբաթ բողոքի գործողություններ են իրականցրել ԵՊՀ հայ բանսիրության ֆակուլտետում, ՀՀ կառավարության, ԿԳՄՍ շենքերի դիմաց և այլուր՝ կոչ անելով ԿԳՄՍ նախարարին հրաժարականի դիմում ներկայացնել: Հանրահավքի մասնակիցները նաև անժամկետ նստացույց են հայտարարել։ ՀԵՄ֊ականներն ուրբաթ ուշ երեկոյան ուղիղ եթերում տեղեկացրել են, որ բողոքի զանգվածային գործողությունները վերսկսելու են երկուշաբթի օրվանից:

Երթի կազմակերպիչները կոչ են անում միանալ ազգային արժեքների համար համար մղվող պայքարին։ Նրանք այդ առթիվ տարածել են կոչ, որտեղ ասվում է.

«Միացիր մեր՝ ազգային նպատակներին ծառայող, առաջադեմ և զարգացած կրթություն, գիտություն, սպորտի և մշակույթի ոլորտներ ունենալու համար ծավալած պայքարին՝ բողոքի ձայն բարձրացնելով ընդդեմ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող քաղաքականության։ #Արայիկգնատուն #Քայլարահեռացիր»։