կարևոր
8293 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-24 14:10
Հասարակություն

Մեր զորակցությունն ենք հայտնում կառավարության հրաժարականը պահանջող բոլոր ընդիմադիր ուժերին. պահեստազորի զինծառայողներ

Մեր զորակցությունն ենք հայտնում կառավարության հրաժարականը պահանջող բոլոր ընդիմադիր ուժերին. պահեստազորի զինծառայողներ

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է արել

«Վերջին ժամանակահատվածում իշխանության կողմից տեղեկատվական իրազեկման հետևանքով մամուլում պարբերաբար շրջանառվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության» պայմանագրի գաղափարը:

Միջազգային իրավունքի տեսանկյունից խաղաղության պայմանագիր է կնքվում միայն պատերազմող կողմերի միջև, ընդ որում երբ պատերազմող կողմերը, կամ առնվազն կողմերից մեկը պաշտոնապես հայտարարում է պատերազմ: Պատմական օրինակներից հետևում է, որ խաղաղության պայմանագիր կնքող պարտվող կողմը սովորաբար կրում է նաև պատերազմի հետևանքով առաջացած փողհատուցման բեռը:

Հարկ ենք համարում արձանագրել, որ Հայ-Ադրբեջանական կոնֆլիկտը միջազգային իրավունքի տեսանկյունից կրում է սահմանամերձ ռազմական կոնֆլիկտի կարգավիճակ և այն, որ պաշտոնապես կողմերի միջև պատերազմ հայտարարված չէ, ուստի առաջանում է տրամաբանական հարց, թե ինչու է ուզում օրվա իշանությունը Հայաստանը պաշտոնապես դարձնել պատերազմող կողմ իր բոլոր իրավական հետևանքներով:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտնում է իր մտավախությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող խաղաղության պայմանագրի գաղափարը վտանգելու է Արցախի ժողովուրդի ինքնորաշման իրավունքը, ինչպես նաև Հայսատանի անվտանգությունը, դե ֆակտո դարձնելով Հայաստանը պատերազմող կողմ:

Վերլուծելով օրվա իշխանության գոծնեությունը և Արցախում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը գտնում է, որ ՀՀ կառավարության գործունեության հետևանքով վտանգված է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ուստի մեր զորակցությունն ենք հայտնում կառավարության հրաժարականը պահանջող բոլոր ընդիմադիր ուժերին»:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն