|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը երեկ տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-ին, ավարտվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության կողմից տրված ժամկետը: Մինչ այս պահը վերոնշյալ նախարարությունը չի կատարել մեր պահանջներից և ոչ մեկը։
Ավելին՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել են դպրոցների՝սեպտեմբերի 15-ի վերամուտի հետ կապված անիրատեսական որոշումներ, որոնք տապալելու են արդեն իսկ ճգնաժամի մեջ հայտնված հայկական կրթական ամբողջ համակարգը:
Ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 24-ին (երկուշաբթի օրը) ՝ ժամը 13:00-ից, մեծ ավտոերթով կսկսենք նախարարի հրաժարականը պահանջող անժամկետ գործողությունների շարքը, որը կավարտվի միայն այն ժամանակ, երբ հրաժարական կտա ամբողջ ժողովրդի կողմից արդեն մերժված Արայիկ Հարությունյանը:
Կո՛չ ենք անում համայն հայ ժողովրդին վաղվանից սկսած՝ ժամ առ ժամ հետևել մեր էջում հրապարակվող հետագա գործողություններին վերաբերող հայտարարություններին:
Միասի՛ն և կամքո՛վ վերադարձնենք հայ դպրոցը հային»: