կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-14 14:23
Հասարակություն

Արայի՛կ, հեռացի՛ր. ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ էին

Արայի՛կ, հեռացի՛ր. ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ էին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները առավարության շենքի մոտից երթով շարժվեցին դեպի ԵՊՀ։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ արդեն մի քանի օր է, ինչ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ:

Բողոքի ակցիայի մասնակիցների՝ նախարարի հրաժարականի պատճառը ԿԳՄՍՆ նոր օրինագիծն է, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան, ուստի նախաձեռնության անդամների հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից:

Ավելի վաղ մեկօրյա գործադուլ էին հայտարարել նաև ԵՊՀ մի շարք դասախոսներ։ Նրանք նշում էին, որ թեև չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այնուամենայնիվ, դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։