կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 20:12
Աշխարհ

Ադրբեջանը թափանցում է վրացական տարածք

Ադրբեջանը թափանցում է վրացական տարածք

Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդիրների հաջորդ հանգրվանը Դավիթ Գարեջիի վանքն է, որը հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ։
Այս տարվա ապրիլին ադրբեջանցի սահմանապահները փակել էին վանքի մուտքը վանականների առաջ, ի պատասխան այն բանի, որ Վրաստանի նախագահը այցելել էր վանքի ադրբեջանական հատված։ Ադրբեջանը հայտարարում է, որ սահմանային դեմարկացիան պետք է արվի լեռնագագաթով եւ այդ այցի պատասխանն էր ադրբեջանցիների իրականացրած քայլը։ Վեճի առարկան բավական բարդ էր, ու առաջ էր բերել նոր լարվածություն բարեկամ հարեւանների միջեւ։ Վրաստանի համար Դավիթ Գարեջայի վանքը վրացական քրիստոնեական ժառանգության մի մասնիկն է եւ հանդիսանում է խոշոր սրբավայր եւ ուխտավայր։ Ադրբեջանը կարողացավ Վրաստանին այսպես ասած անկյունային իրավիճակի մեջ դնել, երկարատեւ ու զգայուն հարցով՝ դեմարկացիայի բանակցությունները։ Այն պատճառով, որ Վրաստանը գրեթե ոչինչ չի պատասխանում, ադրբեջանական ռազմավարությունը բավական ամրապնդվել է Կովկասում՝ մյուս երկու հարեւանների հանդեպ։ Համաձայն Google Earth եւ Planet Labs քարտեզների, ադրբեջանական ուժերը ընդարձակել են իրենց հսկողության տեղամասերը, որոնք արդեն գտնվում են Վրաստանի տարածքում։ Պետք է նշել, որ համաձայն արբանյակային լուսանկարների, դեմարկացիոն գիծը համապատասխանում է նախկին ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների սահմանագծմանը, որից պարզ է դառնում, որ Բաբաքյարը հանդիսանում է նախկին Վրացական ԽՍՀ տարածք եւ ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ տարածք։ Սահմանագծման Google Earth-ի քարտեզները համապատասխանում են խորհրդային սահմանագծմանը նաեւ Կարմիր կամուրջի տեղամասում:

Bellingcat.com
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: