ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն պնդում Է, որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին՝ այդպիսով ստիպելով նրա ղեկավարությանը՝ կրճատել ծախսերը: Ըստ Yerkir.am-ի՝ պետքարտուղարը նման հայտարարություն է արել՝ Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պոմպեոն մանրամասնել է, որ ԱՄՆ-ը պետք Է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա: «Իրանի մուսուլման ղեկավարներն ստիպված են լինում ավելի ու ավելի դժվարին որոշումներ ընդունել իրենց բյուջեի վերաբերյալ»,- ասել Է նա:
Պաշտոնյան հույս ունի նաև, որ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները կխստացնեն քաղաքականությունն Իրանի նկատմամբ:
«Կարծում եմ, որ եվրոպացիները կհասկանան, որ իրանցիներն ընթանում են ոչ ճիշտ ուղղությամբ»,- բացատրել Է նա՝ միևնույն ժամանակ պնդելով, որ Թեհրանը փորձում Է «միջոցներ շորթել Եվրոպայից և Արևմուտքից»: