|
Փոխարժեքներ
08 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 420.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.8136 |
| GBP | ⚊ | £ 491.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.33 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման հավանականությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայանալիք ընդհանուր քննարկումների ժամանակ կախված կլինի Թեհրանի որոշումներից։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը։
«Մենք ցանկանում ենք խորհրդակցություն անցկացնել: Նախագահ Թրամփը հայտարարություն է տարածել, թե պատրաստ է հանդիպել նախագահ Ռոհանիի հետ՝ առանց նախապայմանների: Նա այս մասին բազմիցս է ասել»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ենթադրում է, որ ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել այս ամիս կայանալիք ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում, Պոմպեոն ասել է. «Չեմ կարող ասել: Այաթոլլայից է կախված, թե նա ճիշտ որոշում կընդունի՞ իր երկրի քաղաքականության վերաբերյալ»:
Նշվում է նաև, որ ԱՄՆ առաջնորդը չորեքշաբթի հայտարարել էր, որ չի բացառում հանդիպման անցկացումը Ռոհանիի հետ ՄԱԿ-ի ԳՎ քննարկումների շրջանակում: