կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-02 16:07
Տարածաշրջան

ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրանական նավթի արտահանման անկման են հանգեցրել հուլիսին. Պոմպեո

ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրանական նավթի արտահանման անկման են հանգեցրել հուլիսին. Պոմպեո

Իրանական նավթի արտահանումը հունիսին եւ հուլիսին օրական 500 հազար բարելից պակաս է եղել Իրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով, ինչը վկայում Է Սպիտակ տան քաղաքականության արդյունավետության մասին: Այս պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ օգոստոսի 2-ին ելույթ ունենալով Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ամենամյա 52-րդ հանդիպման շրջանակում, որն ընթանում Է Թաիլանդում: Այս մասին տեղեկացնում է TACC-ը:

«Նախքան պատժամիջոցների սահմանումը` Իրանն արտահանում էր օրական 2,7 մլն բարել նավթ: Հունիսին եւ հուլիսին այդ ցուցանիշը եղել է 500 հազար բարելից ցածր»,- նշել Է Պոմպեոն:

Նրա խոսքով՝ այդ թվերը ցույց են տալիս ԱՄՆ-ի կողմից հայտարարված «սահմանափակիչ միջոցառումների արդյունավետությունը»: «Մենք առաջիկայում էլ սահմանափակիչ միջոցներ կկիրառենք այն ընկերությունների ու պետությունների նկատմամբ, որոնք խախտում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը»,- ընդգծել Պոմպեոն: