Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն այս փուլում հակաարդյունավետ կլինեն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։
Նա դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ճիշտ է, նույնիսկ եթե Բաքուն այն համարում է կողմնակալ՝ հօգուտ Հայաստանի։ «Ֆրանսիան Ադրբեջանի հետ խնդիրներ չունի, բայց Ադրբեջանը, կարծես, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ դեռ չի եկել ժամանակը, որ Եվրոպան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։
«Դրանք հակաարդյունավետ կլինեն եւ թույլ չեն տա լավագույնս պաշտպանել հայկական տարածքը եւ դրա բնակիչներին»,– հիմնավորել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ ինքը «խորապես ափսոսում է», որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց է թողել բանակցություններին մասնակցելու և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հնարավորությունը։ Չնայած դրան՝ Մակրոնը վստահեցրել է, որ «Եվրոպան շարունակում է ջանքերը՝ Ալիեւին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ», Մակրոնին մեջբերում է AFP-ն: