կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 16:43
Տարածաշրջան

Ամենաարժեքավորը, որ ես արել եմ բարեգործության տեսանկյունից, իմ մասնակցությունն է քաղաքականությանը. Բիձինա Իվանիշվիլի

Ամենաարժեքավորը, որ ես արել եմ բարեգործության տեսանկյունից, իմ մասնակցությունն է քաղաքականությանը. Բիձինա Իվանիշվիլի

Քանի որ քաղաքականությանն իմ մասնակցությունը օգնեց խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռացնել այն ռեժիմը, որը հենվում Էր ժողովրդին ճնշելու վրա, դա, հավանաբար, այն ամենաարժեքավորն Է, ինչ ես երբևիցե արել եմ կյանքում. ըստ Yerkir.am-ի՝ Entrepreneur Georgia հրատարակությանը տված հարցազրույցում ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Entrepreneur Georgia-ն հետաքրքրվել Է Բիձինա Իվանիշվիլիի գործարար և բարեսիրական գործունեությամբ: 

«Ամենաարժեքավորը, որ ես արել եմ բարեգործության դիտանկյունից, կարծում եմ, իմ մասնակցությունն Է քաղաքականությանը, քանի որ, անհատույց լինելուն զուգահեռ, ինչը բարեգործության անհրաժեշտ պոստուլատն է, այն իշխանության պայմաններում քաղաքականությանը մասնակցելը վտանգի էր ենթարկում ոչ միայն իմ սեփականությունը, այլև իմ կյանքն ու իմ ընտանիքի անդամների կյանքը: Եթե գնահատելու լինենք արձանագրված արդյունքներով՝ քանի որ քաղաքականությանն իմ մասնակցությունը օգնեց ու թույլ տվեց մեզ խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռացնել այն ռեժիմը, որը հիմնվում էր ժողովրդին ճնշելու վրա, ապա այն, հավանաբար, ամենաարժեքավորն է, ինչ ես երբևիցե արել եմ իմ կյանքում»,- ասել է Իվանիշվիլին: