|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին համոզված է, որ աշխարհի վերաբերմունքը երկրի նոր իշխանությունների նկատմամբ դրականորեն փոխվել է. տեղեկացնում է apsny.ge-ն:
«Մենք հաջողեցինք Եվրոպայում եւ աշխարհում մեր հանդիպումների շնորհիվ հասնել այն բանին, որ այլեւս պետք չունենք արդարանալու եւ բացատրելու, թե ով ենք մենք եւ ինչ ենք մեզանից ներկայացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:
Իվանիշվիլին ընդգծել է, որ «այն սուտը», որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին տարածում էր, «արդեն չի անցնում»:
«Ես շնորհակալ եմ հասարակությանը, որը սովորել է տարբերել ճշմարտությունը ստից եւ չի ենթարկվում նախագահի սադրանքներին, որը փորձում է իր հաճախակի այցերով ԲՈՒՀ-եր միջադեպ հրահրել: Սակայն մենք արդեն հասուն հասարակություն ենք եւ չենք ենթարկվում նման սադրանքների»,- ասել է նա: