|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին Голос Америки-ի մոսկովյան բյուրոյին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին. գրում է РИА Новости-ն:
«Միակ ճանապարհը ընկերական, բարեկամական հարաբերություններն են: Ոչ մի դեպքում, անգամ` խոսակցությունների մակարդակով չպետք է հիշատակվի «ուժ» բառը: Մենք պետք է ժողովրդավարական, տնտեսապես հզոր պետություն կառուցենք և նրանց մոտ (Օսիայի ու Աբխազիայի բնակիչների) մեզ հետ ապրելու ցանկություն առաջացնենք»,- ասել է նա: