|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Ուրուգվայում գտնվող կանեփի խոշոր պլանտացիայում ներդրումներ է կատարել. հայտնում է «Պիրվելի» հեռուստաալիքը՝ նշելով, որ կասկած կա, թե Վրաստանի ամենահարուստ մարդը դա արել է բժշկական նպատակներով:
Նշվում է նաև, որ Իվանիշվիլին կարող է կապված լինել PHARMIN ընկերության հետ. այն բժշկական, դեղագործական, վերականգնողական և սննդի արդյունաբերության համար կանեփի խոշորագույն մատակարարն է: Մոնտեվիդեոյի ազատ առևտրի գոտում ընկերությունը 2.5 հա ջերմոցներում կանեփ է աճեցնում և մի քանի վերամշակման գործարաններ ունի: Այդտեղ հնարավոր է տարեկան 40 տոննա չոր մարիխուանա պատրաստել:
Հիշեցնենք՝ դեռևս 2018թ.-ին Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը մեծապես ոգևորված էր մարիխուանայի մշակության գաղափարով: Իվանիշվիլին այն կարծիքին էր, որ դա երկրին հսկայական փողեր կբերի՝ տարեկան 1-2 դոլար միայն հումքի արտահանումից: