Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի վերաբերյալ հերթական անիմաստ բառաշարքն է կիրառել՝ նշելով, որ դա պատմաբանների գործն է: «Ամբողջ աշխարհին եմ ասում՝ այս քայլը ոչ մի արժեք չունի, չենք ճանաչում դա: Ասեցինք արդեն, որ դա պատմաբանների գործն է: Այդ գործը հնագետների գործն է: Նրանց լիազորենք, թող անեն այդ աշխատանքները: Թող այդ գործին չհագցնեն քաղաքական վերնաշապիկ». – հայտարարել էր նա:
Ի պատասխան Թուրքիայի նախագահի այս հայտարարությանը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանը սոցցանցերի իր էջում գրառում է կատարել. ««Էրդողանը Ցեղասպանության վերաբերյալ ասում է՝ «այս գործը պատմաբանների գործն է: Այս գործը հնագետների գործն է, թող այդ գործին չհագցնեն քաղաքական վերնաշապիկ»: Թալեաթ փաշայի կողմից քաղաքական որոշմամբ իրագործված ցեղասպանության հետ պատմաբանները չեն կարող առերեսվել: Իմ մեծ տատի ապրած դժբախտությունները չի կարող լինել հնագետների հարցը»: