Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Օրերս «Բնօրրան» ՀԿ-ն 7-րդ դասարանի դասագրքի առընչությամբ հրապարակել է ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն ներկայացնող 20-ից ավելի պատմաբանների մասնագիտական եզրակացությունները, արձանագրելով, որ դասագիրքն ունի մեթոդաբանական, գիտական, մանկավարժական և փորձական համալիր խնդիրներ և խնդրում են կասեցնել դասագրքի կիրառումը․ այս մասին ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա, հարց ուղղելով ԿԳՄՍ նախարարին, ասաց՝ ի՞նչ քայլեր են հաջորդելու այս եզրակացությանը և արդյոք նախարարը չի պատրաստվում հանդիպել այդ գիտնականներին։