Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Սեզայի Բալջըյի և Մութաֆա Բալջըօղլուի բացահայտումը, թե Օսմանյան կայսրության շրջանում սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը սերտ հարաբերությունների մեջ է եղել հրեա մեծահարուստ տոհմերից մեկի հետ և նրանց վաճառել պաղեստինյան որոշ տարածքներ, որոնք ժամանակին գտնվել են Օսմանյան կայսրության տիրապետության տակ. տեղեկացնում է «Գանձասար»-ը՝ թուրքական Sputnik-ին հղումով:
Ըստ կայքի` Աբդուլ Համիդը պարտքերի դիմաց հրեաներին հողեր է բաշխել, և այդ փաստը առկա է պատմաբաններ Բալջըի և Բալջըօղլուի ներկայացրած արխիվային փաստաթղթերում:
Հրեական Ռոտշիլթ հարուստ տոհմի հետ օսմանցիների հարաբերությունները սկսել են 1829-ին, երբ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում օսմանյան բանակնա յդ տոհմից մեծաքանակ զենք և զինամթերք է գնել:
Աբդուլ Համիդը 1891-ին և 1894-ին 15 միլիարդ ստերլինգի հասնող պարք է վերցրել հրեա ընտանիքից: Հատագայում այդ հողատարածքները հանձնելով անգամ չի կարողացել իր պարտքը փակել: Նրա մահից հետո՝ մինչև 1955-ը, Թուրքիայի Հանրապետությյունը, որպես Օսմանյան Կայսրության իրավահաջորդ, պարքերի մի մասը փակելու պարտավորության տակ է մտել: